Չեխիայի վարչապետը նախատեսում է հանդիպել Զելենսկու հետ Երևանում
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կիրակի օրը Հայաստանում կարճատև բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Վարչապետը այս մասին հայտարարել է iDnes.cz պորտալին։
Բաբիշը չի նշել բանակցությունների թեման։ Սա նրա առաջին անձնական հանդիպումը կլինի Զելենսկու հետ՝ Չեխիայի ներկայիս կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Բաբիշը և ներկայիս կառավարական կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների մյուս ներկայացուցիչները քննադատաբար են վերաբերվել Ուկրաինային և մասնավորապես Զելենսկուին։
