Կենսաչափական նոր անձնագրերը տպագրվում են Նիդեռլանդներում. նախարարը մանրամասներ է հայտնել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Նիդերլանդների Թագավորությունում է՝ Հառլեմ քաղաքում, որտեղ տպագրվելու է ՀՀ քաղաքացու կենսաչափական նոր անձնագիրը:

Սարգսյանի խոսքով՝ իրենք աշխատում են ոլորտի լավագույն մասնագետների հետ՝ ինտեգրելու ներկայացված էսքիզները վիզա էջերի տպագրական տարբերակներում՝ պահպանելով անվտանգային բոլոր երաշխիքները:

«Քչերը գիտեն, որ գունային համադրությունից կախված է թե որքան դյուրին կամ որքան բարդ կարող է լինել անձնագրի կեղծումը: Իսկ մեր նպատակը դա գրեթե անհավանական դարձնելն է»,- ասում է ՆԳ նախարարը:

Share This