ԻՆՔՆԱԹԻՌ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ․ ԿԱՆ ԶՈՀԵՐ
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բոնդյու օդանավակայանի շրջանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ,- հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվականը:
Ֆրանսիայի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հողին հարվածելուց հետո, ինքնաթիռը սկսել է այրվել:
Նախնական տվյալներով, ինքնաթիռում եղել են օդաչու-հրահանգիչն ու նրա աշակերտը:
Դեպքի վայր է ուղարկվել հրշեջ-փրկարարական 37 հաշվարկ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f48a69121e0b1ecb50b2d4d93b6b60fb
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
