Ինքնաթիռի և՛ անձնակազմը, և՛ ուղևորները դիմակներ են կրել. նախարար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, անդրադառնալով Հայստանում կորոնավիրուսի վարակվածության առաջին դեպքի հայտնաբերելուն։ Հիշեցնենք, որ վարակվածը օրերս Թեհրանից Հայաստան վերադարձած քաղաքացիներից 29-ամյա երիտասարդ է: Թորոսյանը նշեց, որ օդանավակայանում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել են ժամանած քաղաքացիներին առանձին մուտքով դուրս գալու, շփումները հնարավորինս սահմանափակելու համար: Ինքնաթիռի և՛ անձնակազմը, և՛ ուղևորները դիմակներ են կրել.«Այն անձինք, ովքեր տուն են տարել վարակված քաղաքացուն և կնոջը մեկուսացված են։ Նրանք տաքսիով չեն գնացել տուն։ Մեկուսացված են նաև շտապօգնության աշխատակիցները, ովքեր քաղաքացուն ուղեկցել են հիվանդանոց»: Քաղաքացին հիվանդանոց է դիմել երեկ՝ 38 աստիճան ջերմությամբ: Մինչ այս պահը 117 թեստ է արվել, որից մեկն է դրական եղել: Այս պահին 32 մեկուսացվածներ կան, ովքեր գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:
