Ինքաթիռը պատահաբար վայրէջք է կատարել մեկ այլ քաղաքում

United Zealand Airlines ավիաընկերության ինքնաթիռը պատահաբար վայրէջք է կատարել մեկ այլ քաղաքում, իսկ օդաչուն որպես իր սխալի պատճառ նշել է վատ եղանակը: Այս մասին հայտնում է Business Insider-ը։Հստակեցվում է, որ չվերթը Լագոսից ուղեւորվում էր Նիգերիայի մայրաքաղաք Աբուջա։ Նպատակակետ քաղաքի փոխարեն օդաչուն վայրէջք է կատարել Ասաբայում, որը գտնվում է մայրաքաղաքից 321 կիլոմետր հեռավորության վրա։ Վայրէջք կատարելիս օդանավի կապիտանը շնորհավորել է ուղևորներին Աբուջա ժամանելու կապակցությամբ։ Երբ ճանապարհորդները կասկածել են, որ ինչ-որ բան այն չէ, օդաչուն շտապել է հայտնել, որ իրեն սխալ են տվել թռիչքի տվյալները:

Share This