Ինչ սպառնալիքների առաջ է կանգնած ՆԱՏՕ-ն
Ինչ սպառնալիքների առաջ է կանգնած ՆԱՏՕ-ն․ պարզաբանում է կառույցի ղեկավարը Գերտերությունների մրցակցությունը, ահաբեկչությունը եւ կիբերհանցագործությունները հանդիսանում են Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հիմնական սպառնալիքները։ Այս մասին հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Նոր Զելանդիա կատարած այցի ընթացքում ելույթ ունենալով։ Ստոլտենբերգը հատկապես վտանգավոր է համարել Մոսկվայի եւ Պեկինի աճող հզորությունն ու մրցակցության սրացումը ԱՄՆ հետ։ Ռուսաստանի կողմից ռազմական հզորությունների աճը, ըստ Ստոլտենբերգի, հարվածի տակ է դնում աշխարհակարգն ու ձեւավորված կանոնները։ Բարձրաստիճան պաշտոնյան դա համարել է նշան համաշխարհային տիրապետության հարցում մրցակցության սրման եւ թշնամանքի աճի։ Որպես ելք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համարել է միասնականությունն ու դաշնակիցների համախմբվածությունը, այն դեպքում, երբ դաշինքի ներսում խորագույն պրոբլեմներ կան Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ։
