Ինչ պատվաստումներ է հարկավոր ստանալ ճամփորդելուց առաջ
ՀՀ առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է, որ կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում պարտադիր է կամ առաջարկվում է որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ։
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը ներկայացրել է դրանցից մի քանիսը։
Այսպիսով․
♦Դեղին տենդի դեմ պարտադիր պատվաստում պահանջվում է աֆրիկյան և լատինամերիկյան որոշ երկրներ մուտք գործելիս` պատվաստման հավաստագրով:
♦Կան առաջարկվող պատվաստումներ` կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից, օրինակ՝ հեպատիտ A-ի, որովայնային տիֆի, տզային էնցեֆալիտի, պոլիոմիելիտի, COVID19-ի դեմ և այլն:
♦Ներկայումս, հանգստի մեկնելուց առաջ խորհուրդ է տրվում պատվաստվել նաև կարմրուկի դեմ:
♦Եթե քաղաքացին չի հիշում պատվաստումային իր կարգավիճակը, ապա կրկնակի պատվաստումը չի կարող վնասակար լինել:
♦Ճանապարհորդություն պլանավորելիս անհրաժեշտ է պատվաստվել մեկնելուց առնվազն 10 օր առաջ:
