Ինչ է ներառում ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը
Եվրամիությունը ներկայացրել է հակառուսական պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը, որը ներառում է 194 ֆիզիկական և իրավաբանական անձ։ Այսպիսով՝ պատժամիջոցների ենթարկված անձանց ընդհանուր թիվը գերազանցե
Նշվում է նաև, որ պատժամիջոցներ են սահմանվել 27 կազմակերպության նկատմամբ, որոնք «ուղղակիորեն աջակցում են ՌԴ-ի ռազմարդյունաբերական ոլորտին Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում»։ Այդ կազմակերպությունների վրա կտարածվեն արտահանման ավելի խիստ սահմանափակումներ՝ կապված երկակի նշանակության, ինչպես նաև Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական բարելավմանը նպաստող ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման հետ։ Ընդ որում՝ այս կազմակերպություններից որոշները գտնվում են երրորդ երկրներում։
Լրացուցիչ սահմանափակումներ են սահմանվել նաև այն ապրանքների արտահանման համար, որոնք, մասնավորապես, նպաստում են ռուսական արդյունաբերական ներուժի ամրապնդմանը։
ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է պատժամիջոցների 13-րդ փաթեթը, և այն ուժի մեջ կմտնի միության պաշտոնական մատյանում հրապարակվելուց հետո։
լ է երկու հազարը, գրում է ՌԻԱ Նովոստին։
