Ինչ անել ռազմական վտանգի դեպքում․ ուղեցույց
R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնը ներկայացրել է ուղեցույց ռազմական վտանգների դեպքում բնակչության գործողությունների վերաբերյալ․
- ? Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը
? Զգոն եղե՛ք տեղեկատվության նկատմամբ․ շատ հաճախ ինքներդ կարող եք դառնալ ապատեղեկատվության տարածման աղբյուր
? Տեղեկատվությունը տարածելիս վստահ եղե՛ք աղբյուրի հավաստիության հարցում․ հետևեք միայն հավաստի տեղեկատվական աղբյուրների
? Մի՛ տարածեք տեղեկություններ զորքի, զինտեխնիկայի տեղաշարժի մասին
? Զերծ մնացե՛ք հեռախոսային խոսակցությունների ու առավելապես SMS միջոցով զինվորական իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց
? Ճանաչե՛ք ՀՀ գործող ազդանշանները.
? #Օդային_տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ բարձրախոսներով տրվում է «Օդային տագնապ: Պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ համապատասխան հաղորդագրություն:
? Ստուգե՛ք, համալրե՛ք ձեր պաշտպանական կառույցները՝ նկուղներ, կիսանկուղներ
? եթե չգիտեք ձեր պատսպարվելու վայրը, ապա ճշտե՛ք այն համայնքապետարանից
? Հավաքե՛ք Արագ_արձագանքման պայուսակ՝ ներառելով ?
☑️ փաստաթղթեր,
☑️ առաջին օգնության պարագաներ
☑️ ընտանիքի անդամների կողմից օգտագործվող դեղորայք
☑️ չոր սնունդ (2-3 օրվա)
☑️ ջուր (մինիմում 2,5 լ)
☑️ տաք հագուստ
☑️ անհատական պաշտպանության միջոցներ
☑️ լապտեր, մարտկոց և այլն։
________________________________
? Մշակե՛ք գործողությունների պլան
ընտանիքի անդամների հետ համաձայնեցնելով։
? Գործե՛ք սթափ և համակարգված։
