Ինչպես հասկանալ Մխիթար Հայրապետյանի կադրային վարքագիծը

Ինչպես հասկանալ Մխիթար Հայրապետյանի կադրային վարքագիծը Այն, որ գալու է այն օրը, որ նույնիսկ կարկառուն «իմքայլականները» փորձելու են բնափոխ լինելու պատրաստություններ տեսնել, կանխատեսվում էր դեռ վաղուց։ Իհարկե, դեռ վաղ է խոսել առնետավազքի կամ այլ նմանատիպ երեւույթների մասին, սակայն կարկառուն իշխանականներից Հայաստանի գունավոր հեղափոխության տեղական սցենարիստի համբավ ունեցող Մխիթար Հայրապետյանի վարքագիծն ինչ որ բաների մասին խոսում է։ Հայրապետյանը, ով ԱԺ պատգամավոր է եւ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահը, որպես օգնականներ է ընդունել նախկին ռեժիմի ներկայացուցիչներից Հրանուշ Հակոբյանի օգնականին ու հանրապետականի քաղդպրոցի շրջանավարտներից մեկին։ Եթե քրեական հեղինակության շրջապատի հետ մոտիկությունը բացատրվում է տարբեր ասպեկտներով, ներառյալ նաեւ ընտրական պրոցեսում ձայն բերելու, ապա նախկին ռեժիմի ներկայացուցիչներով իրեն շրջապատելը առնվազն պետք է քայլ արած հեղափոխականի դեպքում լիներ անհասկանալի։ Մխիթար Հայրապետյանն իհարկե կարող է նիկոլական կռուտիտի մեթոդով հայտարարել, որ իր համար կարեւորը մարդու մասնագիտական կարողություններն են, սակայն ինչպես ասում են՝ ոչինչ պատահական չի լինում։ Կամ էլ նա եւս հասկացել է որ հարազատ ուժի կադրային բազայում կատաստրոֆիկ վիճակ է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )