Ինչպես է պատժվելու Հայկ Սարգսյանը․ մեկնաբանում է Մակունցը

Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ, և նա ինձ տեղեկացրեց, որ որևէ միջոցառում չի կազմակերպել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով հրապարակումներին, որ Սարգսյանը նախօրեին Սևանի ափերից մեկում փարթի է կազմակերպել, որի ժամանակ ինքը և մյուս մասնակիցները դիմակ չեն կրել:

«Նա ասաց, որ մի քանի օրով հանգստսյան գոտում է, որտեղ այլ մարդիկ ևս կան և մի պահ անզգուշություն է թույլ տվել՝ այդ պահին լինելով առանց դիմակ: Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլի» ներողամտությունը: Որքանով տեղյակ եմ, նա արդեն պետք է տուգանված լինի», – ասաց Մակունցն՝ ավելացնելով, որ պատգամավորն իր հետ զրույցում հերքել է նաև հանգստյան գոտու՝ իրեն պատկանելու մասին լուրերը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )