-Shadow-Here--Shadow-Here- Ինչպե՞ս են համեմունքներն ազդում առողջության վրա – ԱՄԲԻՈՆ NEWS

Ինչպե՞ս են համեմունքներն ազդում առողջության վրա

Համեմունքներ օգտագործելիս հատկապես պետք է զգուշանալ խառնուրդներից՝ «Համեմունք ձկան համար», «Համեմունք մսի համար», «Համեմունք փլավի համար» «Պրովանսի խոտաբույսեր»: Տարբեր բաղադրիչներից կազմված նման խառնուրդների մեջ սովորաբար լինում է համը բարելավող քիմիական բաղադրիչ:

Մյուս վտանգը ոչ թե որակի, այլ քանակի մեջ է: Մեծ քանակությամբ (5-10 գրամ և ավելի) համեմունքների կիրառումը իրոք կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը:

Ընկույզը, եղեսպակը և դարչինը կարող են առաջացնել ցնցումներ: Իսկ ծիտրոնը և շաֆրանը հակացուցված են հղիության ժամանակ: Մեխակն իր հանգստացնող հատկության շնորհիվ առաջացնում է քնկոտություն:
Համեմունքը բավականին ուժեղ գրգռիչ է, որը կարող է խթանել հիվանդությունը: Գաստրիտի, խոցի, ալերգիկ ռեակցիաների, բրոնխիալ ասթմայի և ցիստիտի ժամանակ ցանկանլի է կրճատել համեմունքների օգտագործումը կամ ընդհանրապես բացառել դրանք սննդակարգից:

Խորհուրդ չի տրվում օգտագործել մի քանի համեմունք դեղորայքի հետ համատեղ, օրինակ՝ կարին և ասպիրինը, քանի որ համեմունքը չեզոքացնում է դեղի ազդեցությունը:

Համեմունքի օգտակար հատկությունները

Բացի յուրահատուկ համային և հոտային հատկություններից, յուրաքանչյուր համեմունք ունի իր օգտակար հատկությունները և որակները: Մեխակը և դափնու տերևը՝ համեմունքի կամ յուղի տեսքով օգնում են վերին շնչուղիների հիվանդությունների ժամանակ:

Քրքումը կանխում է լյարդի ցիռոզի զարգացումը, նորմալացնում է լեղու հոսքը և կանգնեցում է բորբոքային գործընթացը:

Քունջուտն ազդում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը վրա, նորմալացնում է զարկերակային ճնշումը:

Քունջուտի յուղը խթանում է աղիների նորմալ աշխատանքը:

Բոլորին հայտնի է, որ կարմիր և սև պղպեղները նույնպես խոչընդոտում են քաղցկեղային բջիջների առաջացմանը և համարվում են մրսածության դեմ պայքարի հիանալի միջոց:

Բացի դրանից, կարմիր պղպեղը կանոնավորում է արյան մակարդելությունը, ամրացնում է ոսկրային հյուսվածքը, և խորհուրդ է տրվում ծխողներին, քանի որ այդ պղպեղի մեջ պարունակվող բետա-կրիպտօքսանտինը չեզոքացնում է ծխախոտի ազդեցությունը:

Օգտագործե՛ք համեմունքները չափավոր քանակությամբ։

 

Share This