
Քայլելը նվազեցնում է սթրեսը, բարձրացնում տրամադրությունը և դրական ազդում ինքնագնահատականի վրա Այն նպաստում է էնդորֆինների արտադրմանը, ինչն էլ բարձրացնում է տրամադրությունը, բացի այս օգնում է կանխել սրտանոթային համակարգի մի շարք խնդիրներ, օրինակ՝ սրտամկանի ինֆարկտ, գլխուղեղի կաթված, կարդիոմիոպաթիա (սրտամկանն ախտահարող հիվանդություն): Ամեն օր 30 րոպե քայլելը նպաստում է ավելորդ քաշի կորստին Ի տարբերություն ծանր ֆիզիկական ակտիվության տեսակների այն համեմատաբար հեշտ է տրվում, բացի այդ անվճար է և հեշտությամբ կարելի է կատարել ամեն օր: Կանոնավոր կերպով քայլելը նվազեցնում է արյան ճնշումը, բարելավում քունը և էներգիա հաղորդում Եթե քնի հետ կապված խնդիրներ ունեք, ապա այս հարցում ևս Ձեզ կօգնի քայլելը՝ միևնույն ժամանակ նպաստելով, որ ավելի առույգ և կենսուրախ լինեք օրվա ընթացքում: Քայլելն ավելի զվարճալի է քայլաչափի և ընկերոջ հետ Դուք ավելի շատ և ավելի մեծ ոգևորությամբ կքայլեք ամեն օր, եթե հաշվեք Ձեր քայլերի քանակը քայլաչափ ունեցող հավելվածի օգնությամբ: Իսկ պատճառը շատ պարզ է. երբ մենք տեսնում ենք գրանցված արդյունքը հոգեպես մեզ բավարարված ենք զգում և հակված ենք լինում բարելավել գրանցված արդյունքը: 15 րոպե քայլելու ընթացքում և հետո նվազում է ուտելու ցանկությունը Վերջին շրջանում կատարված հետազոտությունները փաստում են, որ քայլելն օգնում է ազատվել ավելորդ քաշից ոչ միայն նյութափոխանակության ակտիվացման շնորհիվ, այլ նաև նրա, որ նվազեցնում է քաղցրավենիք և այլ վնասակար սնունդ ուտելու ցանկությունը: Radio Mariam Armenia