«Ինձ հոգեբան է պետք»․ ո՞ր հայկական ուտեստն է տիկտոկեր Բաբիչին շոկի ենթարկել
Հայկական արմատներ ունեցող ուկրաինացի հայտնի տիկտոկեր Արթուր Բաբիչը Հայաստանում փորձել է գյումրվա խոհանոցի հայտնի ուտեստներից՝ տավարի քյալլան։ «Սա իմ փորձած ամենասարսափելի ուտեստն է»,-հետեւորդների հետ կիսվել է նա։
Instagram-ում տեղադրված տեսանյութում տիկտոկերն, ամեն դեպքում, համտեսել է ուտեստը, այնուհետեւ կատակել՝ «Ինձ հոգեբան է պետք»։ Բաբիչի տեսանյութը զարմացրել է նաեւ նրա թե հայ, թե արտեկրացի հետեւորդներին։
Արթուր Բաբիչը Երեւան էր ժամանել «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի պրեմիերային ներկա գտնվելու համար։ NEWS.am STYLE-ը տիկտոկերին հանդիպել էր միջոցառման կարմիր գորգին։ Մեզ հետ զրույցում Բաբիչը կիսվել էր հայերենի իր «համեստ» իմացությամբ, ինչպես նաեւ նշել, որ մտադրություն ունի Հայաստանում որեւէ վայր բացելու․ թե ինչ, տիկտոկերը չի մանրամասնել, բայց հավելել է, որ ցանկանում է՝ իր մի մասնիկը միշտ Երեւանում լինի։
