ԻՄԱՍՏՈՒՆ ԸՆԿՈՒՅԶԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ…

<<ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԸ ՏԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ>>
Մտածում եմ` թե ինչու՞ ենք միշտ ընկճվում մեր մի բուռ մնացած Հայաստան երկրի չափերից… մի բուռ Երկրի, որի խոհանոցը վաղուց արդեն ճանաչելի բրենդ է աշխարհի խոհանոցներում․․․
…Այսօր հուշերիս ճամփով էլի Գյումրիում եմ․․․ քիմքս’ օվկիանոսից անդին, շնչում ու ըմբոշխնում է մամիս էփած կագալով մուրաբի համուհոտը․․․իսկ աչքերիս առաջ կագալ կպճելուց սևացած իմ Աստղիկ մամի ձեռքերն են․․․
․․․Գյումրեցի տանտիրուհու ձեռքերի ու մատների սևանալը՝ ազդանշան էր, որ կագալով մուրաբի պատրաստման վախտը արդեն էկել է․․․Գյումրեցի տանտիրուհու կագալով /ընկույզով/մուրաբի նախապատրաստման և եփի ընթացքը տևում էր 15-20 օր ու՝ զուրբիա դարձած մուրաբեն պատրաստ էր․․․
Գյումրիում կագալով մուրաբեն նաև արժանի հյուրին արժանավայել պատվելու չափորոշիչ էր, որ պարտադիր հրամցվում էր Գյումրվա գրեթե բոլոր տներում կագալի փայտից սարքած զարդանախշ բուֆետներում բազմած սպիտակ կամ մանուշակագույն խրուստալե երկար ոտքով, փորագրություններով շողշղացող վազով, որն անպայման կափարիչով էր, օր մուրաբեն չպնդնար ու հանկարծ այլ համուհոտ չառներ․․․
ԻՄԱՍՏՈՒՆ ԸՆԿՈՒՅԶԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ…
Աշխարհի խոհանոցային պատմության մեջ և հաճախ սովորական առօրյայում ընկույզ կոչվածը համարվում է այն ամենը ինչը ունի ուտելի միջուկ՝ պատված կեղևով’ կճեպով (փափուկ կամ կարծր)։ Ընկույզենու միջուկը նման է ուղեղին և դրա պատճառով Բաբելոնում նրանց օգտագործումը արգելվել է, ըստ Հերոդոտոսի’ քրմերը համարում էին, որ ընկույզ ուտելով մարդը կարող է արագ իմաստանալ… See more
