Իմանալով, որ եզրափակչում մրցակիցս ադրբեջանցի է, բնական է ավելի մեծացավ պատասխանատվությունս
Տիրանայում կայացած պատանիների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, արծաթե մեդալ է նվաճել ծնունդով Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան գյուղից 17-ամյա ՀԵՆՐԻԿ ՀԱՅԿՅԱՆԸ: Նա Iravunk. com-ի հետ բացառիկ զրույցում այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
«Հանդես եկա գերծանր /110 կգ /քաշային կարգում։ Գոտեմարտեր ունեցա ազգությամբ վրացի մարզիկի հետ, որին հաղթեցի 8-2 հաշվով, հունգարացի մարզիկին էլ բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով եմ հաղթել, եզրափակչում ափսոս պարտվեցի ադրբեջանցի մարզիկին, հաշիվը 4։4 էր, հետո այնպես ստացվեց, որ նա 2 միավոր էլ վաստակեց ու հաղթեց, սակայն ես չեմ հուսահատվում, ոսկե մեդալին շատ մոտ էի, բայց ամեն ինչ կանեմ, լավ կպարապեմ, որպեսզի հաջորդ անգամ ոսկե մեդալով վերադառնամ հայրենիք։ Ես շուրջ 1 տարի պատրաստվել էի այս մրցաշարին։ Իմանալով, որ եզրափակչում մրցակիցս ադրբեջանցի ըմբիշ է, բնական է ավելի մեծացավ պատասխանատվությունը, մտածում էի, որ պիտի կարողանամ հաղթել, ափսոս այդպես ստացվեց: Իմ հաջողության գրավականը համարում եմ տքնաջան պարապմունքները, ջանք ու եռանդ չխնայելը։ Մեկ ամսից էլ կկայանա Աշխարհի առաջնությունը Թուրքիայում։
Անձնական մարզիչս Կարապետ Ենգոյանն է, շատ շնորհակալ եմ նրան ջանք ու եռանդ չխնայելու համար։ Ես երկու անգամ էլ պատանիների Հայաստանի չեմպիոն եմ դարձել»:
– Հենրիկ, իսկ Ձեր ծննդավայր Ազատան գյուղի մարզադպրոցը ապահովված է մարզական գույքով պարապմունքները լիարժեք իրականացնելու համար։ Ճիշտն ասած գույքի խնդիր ունենք, եղածը քիչ է։
– Իսկ ո՞րն է քո ամենամեծ երազանքը։ Երազում եմ դառնալ Օլիմպիական չեմպիոն, լինել անվանի մարզիկ։ Հենրիկ, իսկ ինչ խորհուրդ ունես քո հասակակիցներին։
– Խորհուրդ կտամ միշտ զբաղվել սպորտով, լինեն ֆիզիկապես ուժեղ, ամուր, տոկուն։ Հեռու մնան հեռախոսային խաղերից ու մեծ ուշադրություն դարձնեն սպորտին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






