Իլոն Մասկը Վենեսուելայում հեղաշրջման փորձի վրա առնվազն 1 միլիարդ դոլար է ծախսել․ Մադուրո

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը առնվազն 1 միլիարդ դոլար է ծախսել Վենեսուելայում հեղաշրջման փորձը ֆինանսավորելու համար։ Այս մասին Venezolana de Television հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Իլոն Մասկը առնվազն 1 միլիարդ դոլար է ներդրել պետական ​​հեղաշրջման, ֆաշիստական ​​ապստամբության, ընտրական գործընթացի դեմ բռնության համար», – ասել է Մադուրոն, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Վենեսուելայում ընտրությունները կայացել են հուլիսի 28-ին։ Մադուրոն հաղթել է 51%-ով։ Նրա հիմնական հակառակորդը՝ «Միացյալ ընդդիմության» թեկնածու Էդմունդո Գոնսալեսը, ստացել է ձայների 43%-ը։ Ընդդիմությունը, որը համաձայն չէր ընտրությունների արդյունքների հետ, կազմակերպել է այլընտրանքային ձայների հաշվարկ, ըստ որի՝ հաղթել է Գոնսալեսը։ Օգոստոսի 23-ին Վենեսուելայի Գերագույն դատարանը Մադուրոյին հաստատել է՝ որպես Վենեսուելայի ընտրված նախագահ։ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հրաժարվել են ճանաչել Վենեսուելայի ընտրությունների արդյունքները։

Հուլիսի 31-ին Մասկը համաձայնել է մենամարտել Մադուրոյի հետ։ Ավելի ուշ Մասկը խոստացել է, որ պարտվելու դեպքում Մադուրոյին «անվճար ուղևորություն կնվիրի դեպի Մարս», իսկ հաղթանակի դեպքում «բռնապետը» պետք է լքի իր պաշտոնը։

Share This