Իբրահիմովիչը պարծեցել է իր ոչ ֆուտբոլային <<ձեռքբերմամբ>>

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ահռելի ձուկ է բռնել։ Շվեդ ֆուտբոլիստը հաջող ձկնորսության արդյունքը տեղադրել է ինստագրամյան իր էջում։

«Ի՜նչ օր է»,- գրել է նա։ Մի քանի լուսանկար անելուց հետո 38-ամյա խաղացողը բաց է թողել ձկանը։

Զլատանը «Միլան» է վերադարձել այս ձմեռ՝ ազատ խաղացողի կարգավիճակով՝ ակումբի հետ կես տարվա պայմանագիր կնքելով: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «Միլանում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» և «Լոս-Անջելես Գելաքսիում»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )