Տոկիոյում գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Տոկիոյում շաբաթ օրը գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով տեղի ազգային օդերևութաբանական ծառայության գրասենյակին:
Երկրաշարժը տեղի է ունեցել ճապոնական գլխավոր Հոնսու կղզու արևելյան մասում. ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իբարակի պրեֆեկտուրայի հարավում ՝ Տոկիոյի հարևանությամբ: Օջախը գտնվել է 50 կիլոմետր խորությամբ:
Ավերածությունների և զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվել: Ցնցումները զգացվել են մի շարք պրեֆեկտուրաներում:
