-Shadow-Here--Shadow-Here- Ի՞նչ է թաքնված պուտինյան առաջարկության տակ – ԱՄԲԻՈՆ NEWS

Ի՞նչ է թաքնված պուտինյան առաջարկության տակ

Ի՞նչ է թաքնված պուտինյան առաջարկության տակ

Ինչպես հայտնի է,հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալու է եռակողմ հանդիպում՝Ռուսաստանի,Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։Այս կարևոր քաղաքական իրադարձության նախաշեմին,Ռուսաստանի նախագահը հանդես է եկել բավականին ուշագրավ հայտարարությամբ։Պուտինը ասել է,որ ըստ էության,գոյություն ունի խաղաղության պայմանագրի 2-ու տարբերակ՝արևմտյան և ռուսական,և որ Հայաստանի ղեկավարությունը ու հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարեն,թե որ տարբերակն է իրենց համար առավել նախընտրելի։Պուտինը այսքանով չի սահմանափակվել և շատ կարևոր մի շեշտադրում է արել։Նա մասնավորապես ասել է,որ եթե հայկական կողմը նախապատվություն տա վաշինգտոնյան տարբերակին,ապա դա փաստացիորեն նշանակում է Արցախի ճանաչում՝Ադրբեջանի կազմում։«Եթե Հայաստանի համար սա շահեկան ծրագիր է,ուրեմն դա իրենց իրավունքն է»,-ընդգծել է ՌԴ նախագահը։Հարկ է նշել,որ Պուտինի այս բավականին անսպասելի հայտարարությունը բազմաշերտ է,և կարևոր մեսիջներ ու նյուանսներ է պարունակում,որոնք լուրջ վերլուծության կարիք ունեն։Նախ ինչու՞ է այս ուղերձը ուղղված հակամարտող կողմերից միայն մեկին,և ինչու՞ հենց հայկական կողմը պետք է կատարի այդ ծանր ու բախտորոշ ընտրությունը։Մյուս կողմից,մի շարք քաղաքագետներ և վերլուծաբաններ կասկած են հայտնել վաշինգտոնյան տարբերակի գոյության մասին,որպես առանձին վերցրած մի միջնորդական ծրագրի,որի շուրջ,ի դեպ ոչ մի պաշտոնական քննարկում տեղի չի ունեցել։Բայց եկեք մի պահ պատկերացնենք,որ արևմտյան առաջարկությունները այնուամենայնիվ կան,և դրանք,ենթադրենք հայանպաստ չեն։Ի՞նչ է առաջարկում մեզ Մոսկվան։Այդ մասին Ռուսաստանի նախագահը ոչ մի հստակեցում չի արել։Մենք չգիտենք,թե ո՞րն է ռուսական այլընտրանքային տարբերակը,և ինչու՞ է հենց այդ տարբերակը հայանպաստ,Պուտինը՝դեռ 2020 թվականին էր հայտարարում,որ միջազգային օրենքի տեսանկյունից,Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մաս։Այդ դեպքում անհասկանալի է,թե ռուսական առաջարկը ի՞նչ էական տարբերություն ունի արևմտյանի համեմատ,եթե երկու դեպքում էլ Արցախը դիտվում է Ադրբեջանի կազմում։Տրամաբանությունը մեզ հուշում է,որ եթե կա ինչ որ մի տարբերակ,և դրա հետ մեկտեղ առաջ է բերվում այլընտրանքային մի ծրագիր,ապա այդ երկու առաջարկությունները պետք է ինչ որ կերպ տարբերվեն միմյանցից։Հակառակ դեպքում,ի՞նչ այլընտրանքի մասին է խոսքը։Միակ տարբերությունը,թերևս այն է,որ Ռուսաստանը առաջարկում է անորոշ ժամանակով հետաձգել Արցախի կարգավիճակի հարցը,և դա անում է ոչ թե մեզ սիրաշահելու,այլ բացառապես իր ազդեցությունը տարածաշրջանում պահպանելու համար։Բայց այս առաջարկությանն էլ դեմ է հանդես գալիս Ադրբեջանը,որը ընդհանրապես հրաժարվում է ընդունել Լեռնային Ղարաբաղի գոյության փաստը։Կգնա՞ արդյոք Ռուսաստանը՝Ադրբեջանի վրա ճնշումներ բանեցնելու ճանապարհով։Մոսկվայի նման մտադրությունների վերաբերյալ որևէ նախադրյալներ տեսանելի չեն։Նախ չմոռանանք,որ սույն թվականի փետրվարի 22-ին,Ռուսաստանը և Ադրբեջանը պաշտոնապես դարձան ռազմավարական դաշնակիցներ։Եվ հետո,ելնելով քաղաքական նպատակահարմարությունից,Թուրքիան և Ադրբեջանը այսօր Մոսկվայի համար ավելի կարևոր նշանակություն ունեն,քան թղթի վրա դաշնակից Հայաստանը,որի դեմ տեղի ունեցած վերջին ագրեսիան ոչ միայն չդատապարտվեց Ռուսաստանի կողմից,այլ նաև Հայաստանի օկուպացված շրջաններից՝ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջ չներկայացվեց։
Ռուսաստանի նախագահը հավաստիացնում է,որ Մոսկվայի համար կարևորն այն է,որ հակամարտող կողմերը փորձեն միասին գտնել խաղաղության բանաձև,իսկ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին։Այս կերպ,Մոսկվան,փաստորեն փորձում է խուսափել որևէ պատասխանատվությունից,հանդես գալով բացառապես միջնորդ-խաղաղարարի դիրքերից։
Վ.Պուտինը խոսել է նաև 44-օրյա պատերազմին նախորդող ժամանակաշրջանից,կարծիք հայտնելով,թե մեծ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել,եթե հայկական կողմը Ադրբեջանին հանձներ զբաղեցրած 7 շրջաններից՝5-ը։«Մենք մեր հայ գործընկերներին բազմիցս ասել էինք այդ մասին,բայց իրենք որոշեցին գնալ այլ ճանապարհով»,-ասել է Ռուսաստանի նախագահը։Սակայն,այստեղ կա մեկ այլ խնդիր։Բանն այն է,որ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով,բազմիցս նշել էր,որ ոչ միայն Արցախին հարակից 7 շրջաններն է համարում Ադրբեջանի անբաժանելի մասը,այլ Արցախը նույնպես։Եվ գաղտնիք չէ,որ նոյեմբերի 9-ի հայտարարության հեղինակը հենց Պուտինն է։Իսկ այդ տխրահռչակ հայտարարությամբ,հայկական կողմին պահանջ էր ներկայացվում ազատել նշված 7 շրջանները,որը և Փաշինյանի իշխանությունը անվերապահորեն կատարեց։

Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )