-Shadow-Here--Shadow-Here- Ժողովրդին համախմբելու Գագիկ Ծառուկյանի գաղափարը իրականություն դարձավ – ԱՄԲԻՈՆ NEWS

Ժողովրդին համախմբելու Գագիկ Ծառուկյանի գաղափարը իրականություն դարձավ

Սիրելի հայրենակիցներ,
ԲՀԿ Ուսանողական Խորհրդի ֆեյսբուքյան էջի միջոցով ստանում ենք նամակներ, որոնք վերաբերում են Հիսուս Քրիստոսի արձանին։
Ակնհայտ է, որ ժողովրդին համախմբելու պարոն Ծառուկյանի գաղափարը իրականություն դարձավ։
Դրա վառ ապացույցն է այն նամակները, որոնք ստանում ենք մենք քաղաքացիներից։
Սիրելի ուսանողներ մեծ ոգեւորությամբ ենք կարդում բոլոր այն նամակները, որոնք ստանում ենք հատկապես Ձեզանից։
Սիրով հայտարարում ենք, որ ԲՀԿ ՈՒԽ-ին են դիմում բազմաթիվ ուսանողներ առաջարկով, որ երբ որոշվի թե արձանի որ տարբերակն է տեղադրվելու, նրանք պատրաստ են իրենց մասնակցությունն ունենալ կառուցման ընթացքում։
Տարբեր համալսարաններում սովորող ուսանողներ խնդրում են մեզ պարոն Ծառուկյանին փոխանցել արձանի տեղադրման շինարարական աշխատանքների մեկնարկից սկսած իրենց կամավորական աշխատանք կատարելու պատրաստակամության մասին։ Հատկանշական է, որ նրանք փորձում են այս կերպ իրենց ոգեւորությունն արտահայտել եւ մասնակցությունն ունենալ աստվածահաճո գործին։
Ինչպես Գագիկ Ծառուկյանն է մշտապես ասում սա պետք է լինի ամբողջ հայերի միասնական քայլը՝ առ Աստված։

ԲՀԿ Ուսանողական Խորհուրդ

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )