-Shadow-Here--Shadow-Here- «Ժողովուրդ». «Հին» դոլարները բանկերը չեն վերցնում. քաոս է տիրում – ԱՄԲԻՈՆ NEWS

«Ժողովուրդ». «Հին» դոլարները բանկերը չեն վերցնում. քաոս է տիրում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պարբերաբար բողոքներ է ստանում քաղաքացիներից, որ Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք բանկեր հրաժարվում են կատարել գործարքներ հին՝ 2006 թվականի արտադրության դոլարներով՝ քաղաքացիներին որեւէ բացատրություն չտալով:

Նշենք, որ 2006 թվականի արտադրության այդ «հին դոլարները» հին չեն համարվում նույնիսկ ԱՄՆ-ում, պարզապես 2010 թվականին ԱՄՆ-ն հայտարարեց, որ թողարկելու է նոր դիզայնով թղթադրամներ՝ նոր թանաքագծով, որը կփոխեր գույնը պղնձագույնից դեպի կանաչ, սակայն նախորդների՝ արտադրությունից դուրս գալու մասին որեւէ խոսակցություն չի եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում ուղարկեց Հայաստանի կենտրոնական բանկ՝ հասկանալու՝ արդյոք Կենտրոնական բանկը տեղյակ է բանկերում թույլ տրվող ապօրինություններից: Ի պատասխան՝ ԿԲ-ից մեզ տեղեկացրին, որ ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկում է ֆինանսական շուկան եւ տեղյակ է այդ երեւույթի մասին: Հարցին, թե ինչու նախօրոք այս մասին չի զգուշացվել քաղաքացիներին, Կենտրոնական բանկից տեղեկացրին, որ ֆինանսական կառույցներն իրենց հաճախորդներին պարտավոր են տեղեկացնել մատուցվող ծառայությունների պայմանների փոփոխությունների վերաբերյալ: Դա չանելու դեպքում ֆինանսական ծառայությունների սպառողները կարող են իրականացնել իրենց շահերի պաշտպանության քայլեր, որոնց մասին տեղեկությունները հասանելի են ԿԲ կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/am/SitePages/fcpforconsumer.aspx:

Share This