Ժաննա Լեւինան ծննդյան օրը նշել է հունական ոճով

Ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ծննդյան տարեդարձը նշել է հունական ոճով։ Instagram-ում տեղադրված տեսանյութում Ժաննան պարում է հունական բոցավառ երաժշտության ներքո եւ ափսեներ է կոտրում։
«Այսօր իմ բոլոր ցանկությունները պետք է իրականանան: Հետեւաբար, իմ ծննդյան օրը մաղթում եմ, որ լաց լինեք խաղաղ երկնքի տակ միայն ծիծաղից հարազատների ու ընկերների կողքին: Հոբելյարի ցանկությունն օրենք է: Իսկ մենք օրինապաշտ ժողովուրդ ենք», – հրապարակմանը կից գրել է Ժաննան։

Ժաննան նաեւ շնորհակալություն է հայտնել իր բոլոր ընկերներին ու հետեւորդներին շնորհավորանքների համար՝ զավեշտալի լուսանկար հրապարակելով՝ մակագրելով. «Ես զգում եմ, որ 16 տարեկան եմ, բայց չեմ կարող դա ապացուցել»։

Share This