Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը չի գործի․ որն է պատճառը
Մայիսի 16-ից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը չի գործի անորոշ ժամանակով։ Այս մասին տեղեկանում ենք վրացական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Համաձայն առկա տեղեկատվության, պատճառը երկաթուղու վրացական հատվածում կառուցման աշխատանքների տեմպի արագացումն է գլխավոր կապալառուի կողմից, որի նպատակը նախագծի՝ հնարավորինս կարճ ժամանակում ավարտին հասցնելն է։ Հիշեցնենք, որ շինարարությունը սկսվել էր 2008 թվականից։
