-Shadow-Here--Shadow-Here- Թրամփը դատի է տվել CNN հեռուստաալիքին – ԱՄԲԻՈՆ NEWS

Թրամփը դատի է տվել CNN հեռուստաալիքին

Միացյալ նահանգների նախկին նախագահ, գործարար Դոնալդ Թրամփը զրպարտության համար դատի է տվել CNN-ին:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆլորիդայի Հարավային շրջանի դատարանի փաստաթղթերին:

Փաստաթղթում նշվում է, որ CNN-ը փորձում է փոխել քաղաքական հավասարակշռությունը՝ հօգուտ ձախերի՝ անհանգստանալով, որ Թրամփը կրկին իր թեկնածությունը կառաջադրի նախագահական ընտրություններում։

«CNN-ը փորձում է հայցվորին զրպարտել հերթական սկանդալային, կեղծ եւ վարկաբեկիչ պիտակներով, ինչպիսիք են՝ «ռասիստը», «ռուսական լակեյը», «ապստամբը» և, ի վերջո, «Հիտլերը»», – ասված է հայտարարության մեջ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )