Թռչնագրիպի օջախ են հայտնաբերել Հարավային Կորեայում

Վայրի թռչունների շրջանում բարձրախտածին գրիպի օջախ է հայտնաբերվել Կորեայի Հանրապետությունում, ինչի պատճառով իշխանությունները վախենում են երկրի թռչնաֆերմաներում վարակի տարածումից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 2-ին այդ մասին հայտնել է պարենի, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ հիվանդության օջախը հայտնաբերվել է Չհունչհոն Նամդոյի նահանգի Չհոնան քաղաքում: Դա երկրում առաջին նման դեպքն է վերջին յոթ ամսվա ընթացքում:

Այդ առանչությամբ վարակի տարածման վտանգի նախազգուշաման մակարդակը բարձացվել է մինչև առավելագույնը, սահմանվել է լիակատար կարանտին վարակված թռչունների հայտնաբերման վայրից 500 մետր շառավղով: 21 օրվա ընթացքում սահմանափակված է երթևեկը մերձակա թռչնաֆերմաների միջև:

2016 թվականի նոյեմբերին բարձրախտածին շտամի վիրուսը հանգեցրեց թռչունների զանգվածային համաճարակի: Կորեայի Հանրապետությունում հետագա չորս ամսում ոչնչացվեց 38 միլիոն թեւ թռչուն, ինչը հանգերեց դեֆիցիտի եւ գների կտրուկ աճի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )