-Shadow-Here--Shadow-Here- ԹՈՒՐՔԻԱՆ ՁՄԵՌ Է ՄՏՆՈՒՄ «ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ». ԷՐԴՈՂԱՆ – ԱՄԲԻՈՆ NEWS

ԹՈՒՐՔԻԱՆ ՁՄԵՌ Է ՄՏՆՈՒՄ «ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ». ԷՐԴՈՂԱՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը, ի տարբերություն եվրոպական երկրների, ձմեռային շրջան է մտնում առանց էներգետիկ խնդիրների, «հանգիստ խղճով»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մինչ եվրոպական երկրները մտածում են, թե ինչպես են անցկացնելու ձմեռը էներգետիկ ճգնաժամի պատճառով, մենք հանգիստ խղճով ենք մտնում ձմեռ»,- ասել է նա։

Էրդողանը նաև կրկնել է Թուրքիայի ցանկությունը՝ ստանալ ռուսական ցորեն՝ այն հետագայում ալյուրի վերածելու և աղքատ երկրներ ուղարկելու համար։

Բացի այդ, Էրդողանը հայտարարել է թուրքական առաջին անօդաչու կործանիչի՝ «Bayraktar Kyzylelma»-ի սերիական արտադրություն սկսելու մտադրության մասին։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )