Ռուսները մեկ այլ նպատակ են դրել՝ վերականգնել կորցրած դիրքերը Բախմուտի մոտ։
Այս մասին գրում են ուկրաինական ռազմական վերլուծական աղբյուրները։
«Հատկապես ռուսական բանակը ձգտում է վերականգնել դիրքերը հյուսիսային թևում երկաթուղու և Սեվերսկի Դոնեց-Դոնբաս ջրանցքի երկայնքով։ Դրանով նորից են ուզում սպառնալ Չասով Յարին ու Կոնստանտինովկային Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք չեն հրաժարվել իրենց ծրագրերից։
Դոնբասում մեզ դժվար շաբաթներ են սպասվում: Նախորդ ամիսը միայն նախաբան էր»,- գրում են ուկրաինական աղբյուրները։
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ ռուսական բանակը շարունակում է իր առաջխաղացումը Բախմուտի հյուսիսային եւ հարավային թեւերում, որտեղ ամիսներ շարունակ ուկրաինական բանակն էր հարձակվում, փորձելով հետ վերցնել Բախմուտը:
Հարավային թեւում` Բերխովկայի մոտ Բերխովսկոյե ջրամբարից հարավ Ռուսաստանի զինված ուժերի գրոհային խմբերը երեկ, ակտիվ հրետանային աջակցությամբ, գրավել են Ուկրաինայի զինված ուժերի մի շարք հենակետեր՝ երկաթգծի երկայնքով շարժվելով դեպի արևմուտք։
Հարավային հատվածում` Կլեշչևկա գյուղի ուղղությամբ երկա պահին զանգվածաբար գործում է ռուսական հրետանին եւ ավիացիան, ինչը եւս մոտական հարձակման նշան է:
Ի դեպ, այս ուղղությունենրում նորից նկատվել է «Վագների» մարտիկների ներկայությունը: Կա տեղեկություն, որ որ ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր ստորագրած «Վագների» մի շարք ստորաբաժանումներ տեղակայվել են Բախմուտի իրենց քաջածանոթ հատվածում եւ արդեն ներգրավված են ռազմական գործողությունենրի մոջ:
Ըստ ռազմական փորձագետների, առաջիկա օրերին, Ավեդեեւկայում մարտերի թեժացմանը զուգահեռ, Բախմուտի հատվածում եւս սպասվում է ռուսական բանակի խոշոր հարձակումներ մարտեր Չասով Յար-Կոնստանտինովկա ուղղությամբ, ինչին սպասում են նաեւ ուկրաինական փորձագետները:
