-Shadow-Here--Shadow-Here- Ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան – ԱՄԲԻՈՆ NEWS

Ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան

Ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց։ Այս մասին Ստեփանավանում լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երեկվա հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարությանը։

Ըստ նրա՝ պետք է գնահատել դա։

«Չէի ուզի, որպեսզի մենք գերագնահատեինք տեղի ունեցածը, բայց նաև չթերագնահատենք այն։ »,-ասել է նա։

Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն էին տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են «Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»։

Share This