-Shadow-Here--Shadow-Here- Ընկերս զոհվեց․․․հերոսի վերջն անմահությունն է, սգալ չկա․․․ – ԱՄԲԻՈՆ NEWS

Ընկերս զոհվեց․․․հերոսի վերջն անմահությունն է, սգալ չկա․․․

Հենրիկ Մարգարյանը գրում է․

«Արայիկ Գագիկի Մաթևոսյան (Ակի)

2020թ․-ի սեպտեմբերին արձակուրդի մեջ էր ։ Կռիվը նոր սկսած՝ հասավ Եղնիկներ։«Արեգասարի » համար մարտ էր գնում ,  առանց զենքի (զենքը դեռ չէր ստացել) բարձրացավ  մարտի (ճամփից ճարել էր)։Ուժեղ կռվեց։ Վիրավորվեց։ Չէր գալիս, խաբելով տարա թողեցի հոսպիտալ։ Ապաքինվեց, վերադարձավ շարք։ Կռվից հետո պայմանագրի ժամկետը լրացել էր , կարող էր զորացրվել , չզորացրվեց ՝ մնաց  Եղնիկներում ։ Որդու ծնվելուց  ճանապարը արդեն փակ էր , հնարավորություն կար գալու , բայց վերադառնալը հնարավոր է չստացվեր՝ չեկավ ։Որդուն չտեսավ ։

Կռվելուց՝ լավ էր կռվում։
Խմելուց՝ լավ էր խմում։
Գժվելուց էլ՝  լավ գժվում էր ։

Ընկերս զոհվեց արժանապատիվ, զենքը ձեռքին ՝իրեն վայել։
Հերոսի վերջը անմահությունն  է, սգալ չկա։
«Ակի»-ով դաստիարակենք մեր երեխեքին, որ Հայրենիք ունենանք»։

Share This