Ընթանում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Այն առայժմ ընթանում է նեղ կազմով՝ դռնփակ ռեժիմով։ Հայտնի է, որ բացման խոսքով հանդես է եկել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ողջունելով ժողովի մասնակցիներին։ Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նեղ կազմով նիստից հետո լինելու է նաեւ նիստ ընդլայնված կազմով, որին, ըստ արարողակարգի մասնակցելու է նաեւ Սերբիայի վարչապետը
