Ընթանում է Արսեն Թորոսյանի ասուլիսը․ ուղիղ
Ընթանում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։ Նախարարն անդրադառնում է Հայաստանում գրանցված և հաստատված նոր կորոնավիրուսի դեպքին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հիվանդը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է https://www.youtube.com/watch?v=muxj6xzjJ0o&feature=emb_logoփետրվարի 28-ին՝ Թեհրանից:
«Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք, ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին՝ Թեհրանից։ Նա ինքն է դիմել բժշկի և նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը երեքին:
