Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Զագրեբում ընթացող Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն հռչակվեց 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։
Նա պարտվում էր Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշին 4-1 հաշվով, սակայն վերջին վայրկյաններին կարողացավ 5 միավոր վաստակել և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։
Հրաչյա Պողոսյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
