Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանի հաղթական նորամուտը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների հավաքականի կազմում իր նորամուտը նշող Մալխաս Ամոյանը հաջող է մեկնարկել Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Մինչև 72 կգ քաշային կարգում հանդես եկող մեր ըմբիշը որակավորման փուլում 8:0 հաշվով առավելության է հասել սերբ Ալեքսա Էրսկիի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 7: 0 հաշվով վստահ առավելություն է ստացել Լեհաստանի ներկայացուցիչ Մաթեուս Լուկանի նկատմամբ:
Այսպիսով, մոյանը դուրս է եկել ԱԱ-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Աբույազիդ Մանցիգովի հետ:
Հիշեցնենք՝ մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը այսօր պայքարը կսկսի որակավորման փուլում՝ մրցելով ճապոնացի Շոտա Օգավայի հետ: Մինչև 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում կմրցի ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ։ Մինչև 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կմրցի ղրղզ Կալիդին Ասիկեևի հետ։
