Էրիկ Ալեքսանյանը պարզաբանում է․ Լևոն Քոչարյանը հարցաքննության չի հրավիրվել, լուսանկարը դատական նիստից է

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի լրագրողներ Լեւոն Քոչարյանը չի հրավիրվել հարցաքննության։ Լուսանկարը արված է վերջինիս վերաբերյալ քննվող ապօրինի քրեական վարույթով դատական նիստից, որի շրջանակներում այսօր հերթական անգամ իրականացվում էր վկաների հարցաքննությունը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ փաստաբանը քիչ առաջ լուսանկար էր հրապարակել Լևոն Քոչարյանի հետ գրելով, որ հարցաքննությունները շարունակվում են։
Share This