Էրդողանն առաջարկել է, Պուտինը համաձայնել է. Շոյգու

Թուրքիան առաջարկել է համաձայնության գալ էներգետիկ օբյեկտներին, այդ թվում՝ միջուկային, չհարվածելու մասին, սակայն Ուկրաինան մերժել է, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Թուրքիան մեզ առաջարկել է չհարվածել էներգետիկ օբյեկտներին, չհարվածել միջուկային էներգիայի օբյեկտներին և չհարվածել Սև ծովի առևտրային և քաղաքացիական նավատորմին»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է այս նախաձեռնությանը, սակայն Ուկրաինան նախնական բանակցություններից հետո հրաժարվել է առաջարկվող համաձայնագրից։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի՝ Կուրսկի շրջան ներխուժման նպատակներից մեկը Կուրսկի ատոմակայանի գրավումն էր։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին, առանց միջուկային օբյեկտների վրա հարձակման պատասխանատուների անունները նշելու, բազմիցս կոչ է արել ձեռնպահ մնալ Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայանների վրա հարձակումներից։

Share This