Էս պատմությունն անուղղակիորեն կապում են Բագրատ Սրբազանի՝ մայիսի 26-ին հրավիրած հանրահավաքի հետ․ քաղաքագետը՝ Սպիտակցի Հայկոյի որդու ձերբակալության մասին
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․
«Իշխանությունները փոխվում են, բայց ավտորիտար ձեռագիրը մնում է նույնը: Քաղաքացի է ձերբակալվել, որին մեղադրում են իշխանությունը յուրացնելու, կառավարության և ԱԺ շենքերը գրավելու մտադրության հատկանիշներով:
Ու էս պատմությունն անուղղակիորեն կապում են Բագրատ Սրբազանի՝ մայիսի 26-ին հրավիրած հանրահավաքի հետ:
Շատ հին «ձեռագիր» է, որի միջոցով 2008-ի Մարտի 1-ի գործը «կարվեց»:
Ասում եմ՝ հին համակարգն ամբողջովին վերականգնվել է Փաշինյանի դեմքով»։
