Էստոնիայում ոչնչացվել է խորհրդային զինծառայողների եղբայրական գերեզմանատունը
Էստոնիայում ոչնչացվել է զանգվածային գերեզման, որում թաղված է եղել առնվազն 25 խորհրդային զինծառայող: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Postimees պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել Տաեբլա գյուղի եղբայրական գերզմանատանը, որը գտնվում է տեղի գիմնազիայի տարածքում: Ականատեսների խոսքով՝ քանդվել է այնտեղ տեղադրված հուշարձանը, իսկ գերեզմանոցի տարածքում ծանր տեխնիկայի ներգրավմամբ շինարարական աշխատանքներ են իրականացվում, կառուցվում է նոր դպրոց:
Էստոնիայի պատերազմի թանգարանի ներկայացուցիչ Հելեն Կրուուսվեյն ասել է, որ իրենց են դիմել Լյաենե-Նիգուլայի համայնքապետարանից՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների մնացորդները վերահուղարկավորելու խնդրանքով:
Կրուոսվեյնի խոսքով՝ նայած հուշահամալիրի վրա նշված էին սովետական երեք զինծառայողների և 23 անհետ կորած զինվորների անուններ, «արտաշիրիմումի ժամանակ հայտնաբերվել է ընդամենը յոթ դագաղ, որում եղել է սովետական զինվորների 11 մնացորդ, սակայն նրանց ինքնությունը պարզել չի հաջողվել»:
Նա հավելել է, որ զինվորների աճյունները կհուղարկավորվեն Մաարդուի գերեզմանատանը:
