Զելենսկիի դուստրը կերակուր է բաժանել կարիքավորներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի դուստրը՝ 15-ամյա Ալեքսանդրան՝ դասընկերների հետ կերակուր է բաժանել տարեց կարիքավոր կենսաթոշակառուներին: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է Strana.ua պարբերականը՝ հղում անելով դպրոցին, որում որում սովորում է Զելենսկայան:
Ըստ աղբյուրի՝ դպրոցի Instagram-ի էջի լուսանկարչական բլոգում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են Սաշա Զելենսկայան և իր դասընկերները բարեգործական աշխատանքներ կատարում: Մասնավորապես, կադրերում երևում է, որ նախագահի դուստրը վրանում ուտելիք է լցնում տարեցների ափսեների մեջ:
Նշվում է, որ տարեցներին ճաշը մատուցվում է բարեգործական ծրագրի շրջանակում: Այն պատրաստում են ռեստորանները, բաժանում՝ կամավորները: Զելենսկիի դուստրը և նրա ընկերները բաժանել են իրենց դպրոցի խոհանոցում եփված կերակուրը:
