«Էռնեստո» փոթորիկը մոլեգնում է Բերմուդյան կղզիներում. հնարավոր են հեղեղումներ

«Էռնեստո» փոթորիկը շաբաթ վաղ առավոտյան մոլեգնում է Բերմուդյան կղզիների փոքր տարածքում (բրիտանական Ատլանտիկա), տեղեկացնում է АР-ը։

Շաբաթ առավոտյան ժամը 6-ին «Էռնեստոն», որը վերաճել է 1-ին կարգի փոթորկի, անցել է Ռիշտիի տարածքով ժամում 140 կիլոմետր առավելագույն արագությամբ։

ԱՄՆ փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը նախազգուշացրել է ուժեղ քամիների, վտանգավոր փոթորկումների եւ մերձափնյա շրջանի հնարավոր հեղեղումների մասին։ Գերատեսչությունում նշել են, որ Բերմուդյան կղզիներում սպասվում են 150-225 միլիմետր տեղումներ։

«Այդ տեղումները, հավանաբար, կհանգեցնեն կյանքի համար վտանգավոր հեղեղումների, հատկապես կղզու ցածրադիր շրջաններում»,- նշվել է հաղորդագրությունում։

Քամին կպահպանվի մինչեւ շաբաթ կեսօր, իսկ մերձարեւադարձային փոթորիկը կշարունակվի կիրակի, տեղեկացրել է կղզու կառավարությունը։

«Էռնեստոն» շարժվում է ժամում 15 կիլոմետր արագությամբ։ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը տեղեկացրել է կյանքի համար վտանգավոր ալիքների մասին Միացյալ Նահանգների արեւելյան ափերին եւ նշել, որ օրվա ընթացքում դրանք կհասնեն Կանադա։ Ըստ կանխատեսումների՝ երկուշաբթի երեկոյան «Էտնեստոն» կգտնվի Նյուֆաունդլենդից ոչ հեռու կամ դրանից արեւելք։

Share This