-Shadow-Here--Shadow-Here- Էմիլի Ռատակովսկին հաստատել է Հարրի Սթայլսի հետ սիրավեպը – ԱՄԲԻՈՆ NEWS

Էմիլի Ռատակովսկին հաստատել է Հարրի Սթայլսի հետ սիրավեպը

Մոդել Էմիլի Ռատակովսկին հաստատել է իր եւ բրիտանացի երգիչ Հարրի Սթայլսի սիրավեպը։ Այս մասին նա խոսել է High Low with EmRata փոդքասթի նոր դրվագում:

31-ամյա հայտնի կինը հայտնել է, որ երկու ամիս գաղտնի հանդիպում է երգչի հետ։ Նրա խոսքով՝ իրենց ռոմանտիկ հարաբերությունները սկսվել են փետրվարին, եւ նա հույս ունի, որ դրանք երկարաժամկետ կլինեն։ «Ես սկսել եմ հանդիպել մեկի հետ, ում նման եմ։ Այնպես որ հարաբերությունները, կարծես, տարբեր են: Ես այն ժամանակ մտածեցի. «Ինչ լավ տղա է», – խոստովանել է մոդելը:

Բացի այդ, աստղը նշել է, որ տղամարդկանց մեջ ամենաշատը գնահատում է անկախությունը։ «Կարծում եմ, որ սա շատ կարեւոր է ինձ համար, քանի որ ես ինքս շատ հագեցած կյանք ունեմ», – պարզաբանել է նա:

Մարտին համացանցում հայտնվեց Էմիլի Ռատակովսկու եւ Հարի Սթայլսի համբույրի տեսանյութը։ Ականատեսների նկարահանած կադրերում հայտնի մարդիկ նկարահանվել են մոխրագույն մեքենայում։

Share This