Էդուարդ Բաբայանի մայիսմեկյան շնորհավորանքը
Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, տոն, որ սիրված ու հատուկ նշվող օր է եղել բոլորիս համար։ Այս տարին՝ համաճարակային իրավիճակով պայմանավորված, առանձնակի խորհուրդ ունի իր մեջ։ Կորոնավիրուսի այս ծանր օրերին առավել քան կարևոր է դառնում մեր ժողովրդի օր առաջ աշխատանքային առօրյային անցնելու ու արարելու կարևորությունը։Վստահ եմ, որ աշխատասեր ու ստեղծագործ հայ ազգը, բոլորիս ջանքերով, կարողանալու է պատվով դուրս գալ այս դժվարին պայմաններից ու կերտել մեր երազած հզոր ու բարգավաճ Հայաստանը…
