Ադրբեջանի մի քանի շրջանների գործադիր մարմինների ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել

Ադրբեջանի Մասալըի, Ղուբայի, Ջալիլաբադի և Զարդաբի շրջանների գործադիր իշխանությունների վարչատարածքային ներկայացուցչությունների մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ապօրինի գործողությունների մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը:

Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել պաշտոնական լիազորությունների չարաշահման և պաշտոնական կեղծիքի հոդվածներով:
Ադրբեջանական լրատվամիջոցը կատարվածը բնութագրել է «կադրային մեծ մաքրում մի քանի շրջանների գործադիր իշխանությունների ներկայացուցիչների շրջանում»: Այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )