ԶՊՄԿ-ն երկու տարվա համագործակցությամբ CaseKey-ում դարձել է «Ոսկե գործընկեր»
CaseKey-ը թիմային աշխատանքի և բիզնեսի հետ ուղիղ շփման հարթակ է, որի այս տարվա մեկնարկը եղավ մասնակիցների ռեկորդային թվով։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ համագործակցում է արդեն երկու տարի՝ պարզ բանախոսությունից հասնելով «Ոսկե գործընկեր» կարգավիճակի։
ԶՊՄԿ-ն ակտիվ է նախագծում, քանի որ ժամանակակից հանքարդյունաբերությունը գիտահեն ոլորտ է, իսկ CaseKey-ում առկա է երիտասարդական, գիտական ներուժ։ Նախորդ աշնանը կազմակերպվեց ճանաչողական այց՝ շուրջ 30 երիտասարդների համար. նրանք տեսան հանքի իրական մասշտաբները, ունեցան քննարկումներ ղեկավար կազմի հետ և ծանոթացան հանքաքարից մետաղ կորզելու գիտական ընթացքին։
ԶՊՄԿ-ն շահագրգռված է այս ձևաչափով՝ երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու համար, իսկ հանքարդյունաբերությունը ներառում է շուրջ 50 գիտական մասնագիտություններ։ Այս տարի ընկերությունը հովանավորել է CaseKey Academy-ն և սպասում է մրցույթին՝ ուսանողներին նոր բիզնես քեյսեր առաջադրելու համար։
