-Shadow-Here--Shadow-Here- ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն այցելել է զորամասեր – ԱՄԲԻՈՆ NEWS

ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն այցելել է զորամասեր

Ապրիլի 19-ից 20-ը ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասեր: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Ստուգվել է անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը և վարման կարգը, սննդի կազմակերպման գործընթացը։

Զորամասերի հրամանատարական կազմին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, ցուցումներ են տրվել հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )