Զոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կրկին կգիշերեն Եռաբլուրում
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ , մենք նորից Հայաստանի Հանրապետության Անկախության օրը դիմավորելու ենք Եռաբլուրում և ամսի 20-ի ժամը 23։00-ից լինելու ենք զինվորական պանթեոնում։
Ցանկացողները կարող են այդ օրը միանալ մեզ՝ նահատակված հերոսների ծնողներիս»։
