Զոհված զինծառայողի հորը՝ Գարիկ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել
«Ծանուցմամբ ներկայացել ենք Երանի քննչական վարչություն: Գարիկ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել 2022 թվականի հունիսի 30-ին Գլխավոր դատախազության դեմ տեղի ունեցաց դեպքի գործով»,-քննչական վարչության շենքի դիմացից ուղիղ կապով հայտնեցին Գարիկ և Արթուր Գալեյանները:
Արթուր գալեյանն ասաց, որ այդ գործով գրեթե մեկ տարի ոչ մի քննչական գործողություն չէր իրականավել, ծնողներից որևէ մեկը չէր հարցաքննվել:
«Դեպքից հետո մենք ինքներս ենք ներկայացել ոստիկանության բաժին, տվել էինք բացատրություններ, հայտնել դեպքի մասին: Մենք՝ Արթուր Գալոյանս, Գարիկ գալոյանը և Վահիդ Սահակայնն ունեինք մարմնական վնասվածքներ, սակայն այսօր այդ գործով մեղադրանք է առաջադրվում Գարիկ Գալեյանին, թե ինչո՞ւ է հիմա այս պահին մեղադրանք ներկայացվում, այդ մասին ավելի համապարփակ տեղեկատվություն կներկայացնեմ մի քանի օրից»,-ասաց Արթուր Գալեյանը:
