-Shadow-Here--Shadow-Here- Զինծառայող Ժորա Կարապետյանը չպարզված հանգամանքներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում – ԱՄԲԻՈՆ NEWS

Զինծառայող Ժորա Կարապետյանը չպարզված հանգամանքներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում

Օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Այս մասին հայտնում է ՊՆ-ն։
Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Share This