-Shadow-Here--Shadow-Here- Զիմբաբվեի նախագահը խոստացել է, որ բոլոր նրանք, ովքեր ձայն կտան իր կուսակցությանը, կընկնեն դրախտ – ԱՄԲԻՈՆ NEWS

Զիմբաբվեի նախագահը խոստացել է, որ բոլոր նրանք, ովքեր ձայն կտան իր կուսակցությանը, կընկնեն դրախտ

Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան դրախտ է խոստացել բոլոր նրանց, ովքեր օգոստոսին կայանալիք ընտրություններում ձայն կտան իշխող Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ կուսակցությանը: Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։

Մնանգագվան իր կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ խոսել է նախընտրական արշավի ընթացքի մասին և կոչ արել աջակցել իր կուսակցությանը։ Հավաքի մասնակիցները ստացել են նաեւ նախագահի դեմքի պատկերով հաց։

«Ուրեմն դուք կզրկվեք [դրախտ ընկնելուց], եթե ձայն չտաք  Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ կուսակցությանը, դուք կդավաճանեք մեր ազատամարտիկներին։ Մեր դժվարությամբ ձեռք բերված անկախությունն ամրապնդելու համար մեզ անհրաժեշտ է հնչեղ հաղթանակ»,- հանրահավաքում ասել է նախագահը:

Զիմբաբվեում համընդհանուր ընտրություններ կանցկացվեն օգոստոսի 23-ին։

Share This