Զելենսկին վստահ է. Ուկրաինան և Թուրքիան Եվրոպայի ամենաուժեղ բանակներն ունեն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաժողովի ընթացքում բարձրացրել է այն հարցը, թե արդյոք Թուրքիան պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային։ Նա նշել է, որ «մենք կաշխատենք այդ ուղղությամբ» և դա դրական է գնահատում, հաղորդում է 24tv-ն։

«Ուկրաինան և Թուրքիան Եվրոպայի ամենաուժեղ բանակներն ունեն։ Այսօրվա դրությամբ դա փաստ է, և, հետևաբար, մեզ համար կարևոր է պահպանել մեր կապերը»,- ասել է Զելենսկին։

«Այսօր իմ նկատմամբ վստահությունը 57 տոկոս է։ Եթե ​​ինչ-որ մեկն ուզում է հենց հիմա ինձ փոխարինել, չի հաջողվի»,- նշել է առաջնորդը։

Մեկնաբանելով 4%-ի աջակցության մասին հայտարարությունները՝ Ուկրաինայի նախագահը դա ապատեղեկատվություն է անվանել։ Զելենսկին նշել է, որ նման տեղեկությունը բխում է Ռուսաստանից, և դա հաստատող համապատասխան ապացույցներ կան։

Share This